Այսօր` սեպտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռիk մարզի Շիրակամուտ գյուղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռի թղթակիցըm միմյանց են բախվել «Մերսեդես» մակնիշի « 33 ՏԼ 032» համարանիշի եւ «Զիլ» մակնիշի « 22ՕԼ245 » համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել «Մերսեդես» մակնիշի մեքենայում գտնվող ուղեւորը, ով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու քահանա Հայանտոն Թոթունջյանը, ով ստանալով առաջին բուժօգնությունը դուրս է գրվել:
«Զիլ» մակնիշի ավտոմեքենան վարել է 1990թ-ին ծնված Շիրակամուտ գյուղի բնակիչ Վահե Մարտիրոսյանը, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Շիրակամուտ գյուղի բնակիչ 1968թ-ին ծնված Ավետիս Գրիգորյանը:
Դեպքի վայր են ժամանել Լոռի Ճանապարհային ոստիկանները, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալներ Վարդեն Նարգիզյանի եւ Կարեն Բոյաջյանի ղեկավարությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Դավիթ Խանաղյանը:






Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի




























