Իսրայելցի կոնստրուկտորները հատուկ ուսապարկ են պատրաստել` վիրավոր զինվորներին փոխադրելու համար:
Այն թույլ է տալիս վիրավորներին տեղափոխել հատուկ կաշեփոկերի օգնությամբ` ազատ թողնելով փրկարարների ձեռքերը:Այս հայտնագործությունը կարեւոր նշանակություն ունի զինավորականների համար, որոնք կարող են մարտի դաշտից ոչ միայն դուրս բերել վիրավոր ընկերներին, այլեւ պաշտպանել սեփական կյանքը, գրում է MIGNews-ն: Այն կարող է օգտակար լինել նաեւ փրկարարներին:





























