«Apple» ընկերությունը խոստովանել է այն խնդիրների մասին, որոնք առաջացել են «iPhone»-ի նոր տարբերակի մշակման ընթացքում:
Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ներողություն է խնդրել «iPhone 5»-ում նոր ֆունկցիոնալ քարտի հետ կապված խնդիրների համար` նշելով, որ «ափսոսում» է սպառողներին պատճառված անհարմարությունների համար:«Apple-ը ձգտում է միջազգային որակի արտադրանք ստեղծել: Անցած շաբաթ թողարկելով նոր քարտերը, մենք այդ նպատակին չհասանք»,-ասված է Կուկի հաղորդագրության մեջ: Նա անգամ խորհուրդ է տվել առայժմ օգտագործել «Google»-ի եւ «Waze»-ի քարտերը:





























