245-կիլոգրամանոց երգիչ Ֆրեդի Կոմբսը ապշեցրել է «The X Factor» շոուի ժյուրիին իր վոկալ տվյալներով: Ընտրական փուլում երգիչն իր ելույթը նվիրել է իր կնոջը` Քեյ Կոմբսին, ով հոգ է տանում նրան: Ֆրեդին ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել:
«Նախկինում ես կշռում էի 417 կգ, եւ քիչ էր մնում մեռնեի: Հիմա ես այստեղ եմ միայն իմ կնոջ շնորհիվ»,-ասել է Կոմբսը մինչեւ երգելը, գրում է LifeNews-ը:
«Դուք պարզապես անհավանական ձայն ունեք: Ես ցնցված եմ»,-ասել է Բրիթնի Սփիրսը, ով անգամ հուզվել է նրա համերգի ժամանակ: Սայմոն Քոուելն էլ, ով հայտնի է իր քննադատական դիտարկումներով մասնակիցների նկատմամբ, խոստովանել է, որ հավատում է Ֆրեդիի առողջացմանն ու հույս ունի, որ նա բեմում դեռ կկատարի իր երգերը:











