Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմում է ստացել «Բիմ-Բիլ- Դան» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու մասին` «Ուրախ կաթնավաճառի» փաթեթավորման վրա նույնասեռականության խորհրդանիշը տեղադրելու համար: Հայտարարություն են ներկայացրել «Ժողովրդական ժողով» համառուսաստանյան հասարակական շարժման պետերբուրգյան բաժնի ակտիվիստները:
«Ուրախ կաթնավաճառի» կաթի եւ կեֆիրի տուփերի վրա պատկերված է վեցագույն ծիածան: Հասարակական շարժման ներկայացուցիչները կարծում են, որ սադրիչ գովազդով ընկերությունը խախտում է «Անչափահասների շրջանում նույնասեռականության եւ մանկապղծության քարոզչությունն արգելելու մասին» օրենքը:
Նշվում է, որ հայցը կքննարկվի առաջիկայում:





























