Եթե Սիրիայում միմյանց հետ հակամարտեին միայն Բաշար Ասադի կողմնակից եւ ընդդիմության աջակիցների ուժերը, ապա Ասադի կողմնակիցները վաղուց արդեն ջախջախիչ հաղթանակի հասած կլինեին: Սակայն իրականում ընդդիմությանը աջակցում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը, ինչպես նաեւ Ալ Քաիդան եւ այլ իսլամիստական ծայրահեղական ուժեր, ինչը խոչընդոտում է կառավարական ուժերի հաղթանակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարեց Ռուասատանի ԱՊՀ երկրների ինստիտուտի փարձագետ Միխաիլ Ալեքսանդրովը՝ մեկնաբանելով Սիրիայում իրավիճակը:
Անդրադառնալով սիրիական իրադարձություններին արտաքին ուժերի անմիջական միջամտության հավանականությանը՝ փորձագետը նշեց, որ Բարաք Օբամայի ԱՄՆ նախագահ վերընտրվելու դեպքում նման հավանականություն կլինի, իսկ Հանարապետական կուսակցությունից թեկնածու Միթ Ռոմնիի ընտրվելու դեպքում՝ ռազմական միջամտության հավանականությունը կտրուկ կավելանա: «Այս ամենից բացի, հաշվի առնելով Լիբիայում ԱՄՆ-ի միջամտության անհաջող արդյունքը, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության շատ քննադատներ կարող են իշխանություններին հասկացնել, որ միջամտությունը կարող է Միացյալ Նահանգների շահերի դեմ լինել»,-ասաց փորձագետը:
Փորձագետը միեւնույն ժամանակ նկատեց, որ ԱՄՆ-ում իսրայելական լոբբին կանի հնարավորը, որպեսզի ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի Բաշար Ասադին իշխանությունից զրկելու համար, դրանով զրկելով Իրանին հզոր դաշնակից Սիրիայից: «Իրականում, այս իրադրությունում, Արեւմուտքի իսկական թիրախը ոչ թե Սիրիան է, այլ Իրանը»,- ընդգծեց փորձագետը:





























