ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության աճն ու ընդհանուր առմամբ գոհունակություն  է հայտնել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակից:

«Մենք մշտական շփումների մեջ ենք գտնվում բոլոր մակարդակներում, եւ այդ իմաստով մեզ մոտ ամեն ինչ լավ է, եւ արդյունքները վատ չեն: Հիմնական ցուցանիշը ապրանքաշրջանռություն է, թեեւ  գիտակցում ենք, որ կարեւոր է նաեւ դրա որակը,  բայց  այն ոչ թե անկում է  ապրում, այլ  աճում է: Ներդրումային պաշար եւս կա, եւ որոշակի բիզնես ծրագրերի մասին մենք այսօր կխոսենք, դրանք մշտապես մեր օրակարգում են»,-ասել է Մեդվեդեւը Ղրիմում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Իր հերթին Տ. Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: «Հարաբերությունների դինամիկան մեզ եւս բավարարում է, սակայն տեսնում ենք, որ դեռ մեծ պոտենցիալ կա, որը մենք պետք է պարտադիր իրացնենք»,-ասել է Հայաստանի վարչապետը: