Ռուսաստանից Երեւան ժամանած երկու քրեական հեղինակություն՝ «օրենքով գող» է ձերբակալվել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինչպես հայտնում է Крайм-Тайм գործակալությունը, ձերբակալվել են Արտեմ Առաքելյանն ու Թեմուրի Միրզոեւը։ Առաքելյանի «քրեական կալվածքները» Լիպեցկում է։
Ըստ գործակալության տվյալները՝ Արտեմ Առաքելյանը մեկ այլ քրեական հեղինակություն՝ Հասան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի», կողմնակիցներից է, եւ Երեւան է ժամանել, որպեսզի ծանոթանա Հայաստանի քրեական հեղինակությունների հետ «օրենքով գողի» կարգավիճակով։ Առաքելյանին հայաստանյան քրականներին պետք է ներկայացներ «Դեդ Հասանի» ազգական Թեմուրի Միրզոեւը կամ «Թիմուր Սվերդլովսկին»։ Արտեմ Առաքելյանին քրեական աշխարհում ճանաչում են, որպես «Արտյոմ Լիպեցկի»։




























