Միացյալ Նահանգները «բավարարված չեն» ադրբեջանցի քիլերի գործով Բաքվի եւ Բուդապեշտի բացատրություններով, «Ազատություն» ռադիոկայնաին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը:
Հանդես գալով Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնում, նա հայտարարել է, որ Վաշինգտոնը նախկինի պես «անհանգստություն եւ հիասթափություն» է արտահայտում Բուդապեշտի հասցեին` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված:
Նա նշել է, որ Վաշինգտոնը նույն ուղերձը հղում է Ադրբեջանի կառավարությանը, որն անմիջապես ներում էր շնորհել Սաֆարովին:
«Մենք ապշած էինք անձի հերոսացումով, որը դատապարտվել էր սպանության համար»,-ասել է Գրոդոնը: Նա այդ գործը «տարածաշրջանում իրական սադրանք» է համարել:




























