Թուրք ինժեներների կողմից նախագծված անօդաչու ANKA սարքը թեսթային թռիչքի ընթացքում վայր է ընկել Էսքիշեհիր նահանգի տարածքում:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էսքիշեհիրի Սիվրիհիսարի շրջանում սեպտեմբերի 27-ի երեկոյան թեսթային թռիչքի ժամանակ ANKA անօդաչու հետախուզական սարքը 3300 մետր բարձրության վրա կորցրել է կառավարումը եւ վայր ընկել՝ դառնալով անպիտան հետագա օգտագործման համար:

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության խորհրդի պատվերով 2004-ից  սկսվել է իրականացվել ANKA անօդաչու հետախուզական 5 սարքերի նախագծման եւ արտադրության ծրագիրը:

Թուրքական ANKA-ի տեխնիկական տվյալները.

Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 7600 մետր,

Թռիչքի տեւողությունը՝ 24 ժամ,

Թռիչքի արագությունը՝ 138 կմ/ժ,

Երկարությունը՝ 8,

Թեւերի բացվածքը՝ 17մետր,

Ծանրությունը՝ 1500 կգ,

Շարժիչի հզորությունը՝ 155 ձիաուժ: