«Հրապարակը» գրում է, որ ոստիկանությունը սկսել է զինաթափել օլիգարխների թիկնապահներին, քանի որ, բացի օրենքով թույլատրված դեպքերից, դա արգելված է:

«Տեղեկացանք, որ վերջին 2 օրերին «զինաթափվել» են Բենզին Ռուբոյի՝  նախկին ԲՀԿ, ներկայումս ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանի եւ «Մեկ» կահույքի սրահի տնօրենի թիկնապահները:  Իսկ անդրանիկ զոհը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն էր: Այսինքն՝ ուռկանում միայն ԲՀԿ-ին առնչվող «ձկներ» են:

Վ. Գասպարյանը երեկ մեզ հետ զրույցում այս առումով նշեց. «Դա շարունակական գործընթաց է եւ վերաբերում է բոլորին»: Տեսնես ե՞րբ է հերթը ՀՀԿ-ական օլիգարխներին հասնելու: Նշենք, որ օպերացիան հիմնականում իրականացվում է երեկոյան ժամերին: