ՀՀ կառավարական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, բոլորովին վերջերս ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից «դեղին քարտ» է ստացել ՕԵԿ-ական կադրերին «քաղցր» աչքով չնայելու կապակցությամբ: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Ըստ նույն լուրերի, ՕԵԿ նախագահը Թադեւոսյանին «գլխի է գցել», որ առաջիկայում պարոն նախարարը փորձի հնարավորինս աոաջ տանել կուսակցական կադրերին, որոնք քաղաքաշինության ոլորտում Թադեւոսյանի համար կարող են «աջ ձեռք» դառնալ: Ի դեպ, Բաղղասարյանր այղ զրույցի րնթացքում Թադեւոսյանին մոտավորապես հասկացրել է, թե ՕԵԿ-ում իր ամենավստահելի մարդկանցից ում վրա կարող է Թադեւոսյանի ընտրությունը կանգ առնել` ասելով, որ ինչքան շատ ոլորտը իմացող մարդիկ լինեն նախարարի շրջապատում, հետագայում շատ ավելի հեշտ կլինի խուսափել «ատկատներից» ու նմանատիպ այլ գլխացավանքներից: Ի դեպ, նույն լուրերի կոնտեքստում ասում են, որ Բաղդասարյանր կադրային քադաքականությանը վերաբերող հարցերի շուրջ իր ասելիքն ավարտելուց հետո Թադեւոսյանին ասել է, որ որպես բիզնեսի մարդ ՕԵԿ-ի համեստ ապրող «տղերքին» էլ կարող է մի քիչ տեղ տալ ու «պադերշկեք» անել` հաշվի առնելով, որ նախարար Թադեւոսյանր ՀՀ թաքնված մեծահարուստներից մեկն է: Հիշեցնենք, որ քաղաքաշինության նախարարը ներկայումս զբաղվում է լամինատի ներկրման բիզնեսով, եւ այդ ապրանքատեսակի Հայաստան 3 ներկրողներից մեկն է ու աոաջատարը: Այնպես որ, կասկածից դուրս է, որ ՕԵԿ նախագահը իր հետաքրքրությունների շրջանակում ճիշտ ընտրություն է կատարել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։





























