Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 28-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ-ում, հայտարարել է, որ քաղաքական վարչակարգերի փոփոխման փորձերը հակասում են ՄԱԿ-ի կանոնակարգին, հայտնում է «gazeta.ru»-ն:
Նա անդրադարձել է նաեւ Սիրիայի իրավիճակին, նշելով, որ հակամարտող կողմերը բանակցությունների սեղանի շուրջ պետք է «մշակեն մի այնպիսի ծրագիր, որը ձեռնտու լինի բոլոր սիրիացիներին եւ ապահովի նրանց անվտանգությունը: Ռուսաստանում հուսով են, որ «ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի փորձը կօգնի համաձայնեցնել նման պայմանավորվածությունները միջազգային հանրության աջակցության դեպքում»:
Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը նաեւ կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ում վերսկսել երկխոսությունը պատժամիջոցների հումանիտար սահմանների մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























