Facebook-ը ռուս ծրագրավորողներին հրավիրում է ընկերություն` հարցազրույցի:  Այդ մասին իր էջում գրել է IBS Group-ի նախագահ Անատոլի Կարաչինսկին:

«Նրանք, ովքեր գնացել էին, ասացին, որ անմիջապես առաջարկ են ստացել տեղափոխվել Ամերիկա աշխատելու», - հաստատում է Կարաչինսկին: Ըստ գործարարի` վերջին անգամ ինքը ռուս ծրագրավորողների նման զանգվածային դուրսբերման հանդիպել է 1998 թվականին: Այն ժամանակ նախաձեռնողը  Microsoft ձեռնարկությունն էր:

Այն ժամանակ երկրից գնացել էին բազմաթիվ տաղանդավոր մասնագետներ, նշում է Անատոլի Կարաչինսկին:  Ըստ նրա` այն ժամանակ որեւէ մեկը նման բացահայտ «վերբովկա» չէր անում: Այն, ինչ այժմ տեղի է ունենում Facebook-ում, «ցնցել է» Կարաչինսկուն, գրում է  «Ռիդուսը»:

Գործարարը նաեւ նշում է, որ Ցուկերբերգը մտադիր է հանդիպել Ռուսաստանի վարչապետի հետ: Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումը  պետք է կայանա հոկտեմբերի 1-ին: Այդ հանդիպմանն սպասվում է, որ Ցուկերբերգը եւ Մեդվեդեւը կքննարկեն  IT-տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունները: