Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն սեպտեմբերի 28-ի երեկոյան դադարեցրել է բետոնե հատակին՝ Խարկովի հիվանդանոցի իր  հիվանդասենյակի դռան առջեւ, պառկած  բողոքելը: 

Այդ մասին 5-րդ ալիքի եթերում պատմել է նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոն` հավելելով, որ Տիմոշենկոն համաձայնել է դա անել այն բանից հետո, երբ Խարկովի դատախազությունը թույլատրել է կողմնակիցների հետ տեսակցությունները, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Յուլիա Տիմոշենկոն պառկել էր իր հիվանդասենյակի  առջեւ եւ հրաժարվել էր որեւէ քայլ կատարել, քանի դեռ իրեն թույլ չեն տալիս հանդիպել Միացյալ ընդդիմության առաջնորդների հետ:  Այդ մասին հայտնել է  նրա փաստաբան, Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Վլասենկոն: 

Ավելի վաղ սեպտեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ Տիմոշենկոյին մերժել էին հանդիպել իր գլխավորած «Բատկիվշինա» կուսակցության անդամների հետ: