Իսպանիայի հարավ-արեւմուտքում ջրհեղեղի զոհ են դարձել 7 մարդ։ Ինչպես հայտնում է  «Ազատություն» ռադիոն, ջրհեղեղներն առաջացել են ուժեղ անձրեւներից:

Որոշ գետեր դուրս են եկել հուներից: Իշխանությունները տարհանել են 600 մարդու: Մուրսիա  մարզում փլվել է կամուրջը, փակվել է երկու մայրուղիների երթեւեկությունը: Չի գործել Մալագայի միջազգային օդանավակայանը: 

Ինչպես հաղորդում է BBC News-ը, զոհվածների շարքում 2 երեխա են եղել, որոնք  խեղդվել են` գտնվելով մեքենայի ներսում: 

Ըստ օդերեւութաբանների` միայն ուրբաթ առավոտյան 245 լ տեղումներ են եղել, ոչ աշխատանքային օրերին անձրեւները կշարունակվեն, գրում է  «lenta.ru»-ն: