Սորիում հայ աղջնակը պատահաբար հայտնվել է երկու քրեական խմբավորումների փոխհրաձգության կենտրոնում: Անհայտ անձինք կրակ են բացել «Mercedes ML» մեքենայի վրա` Բարանովսկի գերեզմանատան շրջանում: Մեքենայում գտնվող տղամարդը մահացու վիրավորվել է:
Կրակի տակ է հայտնվել եւ վիրավորվել է 9-ամյա Արիանա Գուչուստյանը: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, գրում է LifeNews-ը:
Հաղորդվում է, որ երեխան հոր հետ մոտեցել է ավտոմեքենային, երբ երեք անհայտ անձինք մոտեցել են կայանված «Mercedes ML»-ին, որում գտնվել է 50-ամյա գործարարը, եւ կրակ բացել:




























