Սեպտեմբերի 29-ը Սրտի Համաշխարհային օրն է: Այն տոնվում է Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակը հանրության շրջանականերում տեղեկացվածության բարձրացումն է սրտի հիվանդությունների, կաթվածների բուժման վերաբերյալ եւ առողջ ապրելակերպի քարոզումը:
2012 թ-ին Սրտի համաշխարհային օրը տեղի կունենա «Մեկ աշխարհ, մեկ տուն, մեկ սիրտ» կարգախոսով եւ կնվիրվի կանանց եւ երեխաների շրջանում սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը:
Սրտանոթային հիվանդությունները իրենցից ներկայացնում են սրտի եւ արյունատար անոթների հիվանդությունների այն խումբը, որի մեջ մտնում են սրտի իշեմիկ հիվանդությունը, գլխուղեղի անոթների հիվանդությունը, ծայրամասային զարկերակային հիվանդությունը, Ռևմատիզմային միոկարդիտը եւ այլ հիվանդություններ:
Սրտանոթային հիվանդությունները աշխարհում մեծ թիվ կազմող մահացությունների առաջատար հիվանդություններից մեկը. այն ամեն տարի 17,3 միլիոն մարդու կյանք է խլում:
Սրտի համաշխարահային օրը` ԱՀԿ-ի Սրտի համաշխարհային ֆեդերացիայի համագործակցությամբ միջոցառումներ կկազմակերպեն ավելի քան 100 երկրներում, այդ թվում առողջության ստուգման, զբոսանքների կազմակերպման, վազքերի, ֆիտնեսի, հանրային դասախոսությունների, բեմադրությունների, գիտական ֆորումների, ցուցահանդեսների, համերգների, փառատոնների եւ սպորտային մրցույթների տեսքով:





























