Հնարավոր է՝ գազի սակագնի վերանայման կարիք լինի: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով՝ շատ հարցեր դեռեւս պարզ չեն, մասնավորապես՝ ինչպիսին կլինի սահմանի վրա գազի գնի մեծությունը, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են: «Վերանայման կարիք կլինի, սպասենք, թե լիցենզավորված ընկերությունները ինչ հայտեր կներկայացնեն»,- ասաց Ռ. Նազարյանը: