Լրագրողների միջազգային ֆեդերացիան մտահոգություն է հայտնել այն սահմանափակումների կապակցությամբ, որոնք հաստատվել են Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների համար: Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը հայտնվել է կազմակերպության պաշտոնական էջում: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ եթե Վրաստանում անցյալ ընտրությունները սահմանափակել էին լրագրողների ազատ աշխատանքը, ապա այժմ իշխանությունները լավ հնարավորություն ունեն լրագրողներին նախընտրական շրջանում ազատ եւ առանց սահմանափակման աշխատելու հնարավորություն տալու:
Հիշեցնենք, որ ընտրությունների օրը կլինեն հատուկ սահմանափակ տարածքներ, որտեղ չեն կարողանա մուտք գործել լրագրողները: Վրացի լրագրողների անկախ միավորումը, որը հանդիսանում է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի դուստր կազմակերպությունը, ուշադրություն են հրավիրում լրագրողների նկատմամբ բռնության ավելի քան 50 դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել 2011 թ-ից սկսած: Հայտնի է դարձել նաեւ, որ մի շարք մասնավոր լրատվամիջոցների հնարավորություն չի տրվել հեռարձակում իրականացնել:





























