ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենտ-Պոլե քաղաքի դագաղների խանութը զեղչ էր է հայտարարել` Հելոուին տոնի կապակցությամբ: Այս ակցիայի շրջանակներում ամենահասարակ դագաղը կարժենա 100 դոլար, այն դեպքում, երբ նրա սովորական գինը 295 դոլար է:

Affordable Coffins & Artery խանութի տիրոջ` Մայք Զոֆֆի խոսքով, հնարավոր է, որ Հելոունի ժամանակ ինչ որ մեկը կցանկանա դագաղ գնել եւ այն օգտագործել որպես տոնական զարդարանք: Զոֆֆը հայտնել է, որ ակցիայի մեկնարկի պահից բազմաթիվ մարդիկ են զանգահարում, ովքեր ցանկանում եմ էժան դագաղ  ձեռք բերել:

Զոֆֆը հայտնել է, որ նա երբեմն ստիպված է եղել անսովոր պատվերներ կատարել: Օրինակ, այցելուներից մեկը խնդրել էր ոտքերով դագաղ պատրաստել, որը ցանկացել է օգտագործել որպես սուրճի սեղան, մեկ այլ այցելու ցանկացել է դագաղում գրապահարան սարքել:

Ինչպես հիշեցնում է «Լենտա.ru»-ն, արեւմտյան երկրներում Հելոուինը տոնվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը: Այս օրը ընդունված է կազմակերպել ամենատարբեր դիմակահանդեսներ, որին մասնակցում են հեքիաթների, սարսափների, կոմիքսների  հանդերձանքով: