ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին չի բացառել Իրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառությունը:
«Ես չեմ կարծում, որ վերջնական արդյունքում, մենք ստիպված կլինենք ռազմական ուժ կիրառել: Ես, իհարկե, հույս ունեմ, որ ստիպված չենք լինի այդ քայլին դիմել: Սակայն այս տարբերակը բացառել ես նույնպես չեմ կարող: Իրանցիներ պետք է իմանան, որ այդ գործիքը կարող է օգտագործվել այն նպատակով, որպեսզի նրանց ձեռքում միջուկային զենք չհայտնվի: Բայց, իհարկե, ես հույս ունեմ, որ ոչ մի ռազմական գործողություն չի իրականացվի»,-ասել է Ռոմնին, մեջբերում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտնել էր, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Ռոմնին երկիրը կներքաշի Սիրիայի եւ Իրանի դեմ պատերազմների մեջ:
«Ռոմնին Իրաքի դեմ պատերազմի դադարեցումն ու ամերիկյան զորքերի դուրս բերումը բազմիցս սխալ է որակել: Նա իր ելույթներում հայտնել է, որ պատրաստ է Սիրիայի եւ Իրանի դեմ պատերազմներին»,-նշել է Բայդենը:





























