Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էսթենը վաճառքի է հանել իր ունեցվածքը: Վաճառքի է հանվել ընտանեկան ամառանոցը, ինչպես նաեւ կահույքը, սպասքը եւ արվեստի իրեր: Ներքին հարդարանքի իրերի վաճառքից նախկին նախագահը հույս ունի 400 հազար եվրո վաստակել: Ամառանոցը գնահատվում է 1,6 միլիոն եվրո, հաղորդում է BBC News-ը:

Ընդհանուր առմամբ  Վալերի Ժիսկար դ'Էսթենը, ով 1974-1981 թթ եղել է Ֆրանսիայի նախագահը, նպատակ ունի վաճառել մոտ 400 իր, որոնց թվում է Պիեռ Ժուլիենի «Քնած Արիադնա» քանդակը` մեկնարկային 30 հազար եվրո արժեքով, 15 հազար եվրոյանոց Lepaute բրոնզե ժամացույցները: Ֆրանսիայի նախկին նախագահը նպատակ ունի զրկվել կտավներից, քանդակներից, աթոռներից, սեղաններից եւ կահույքի այլ պարագաներից, որոնք հիմնականում արտադրվել են 19-րդ դարի կեսերին: