Վատիկանում սեպտեմբերի 29-ին սկսվել է Հռոմի Պապի նախկին սենեկապետ,  46-ամյա Պաոլո Գաբրիելի դատավարությունը, ով մեղադրվում է  Պապի անձնական փաստաթղթերը գողանելու եւ դրանց հրապարակմանն աջակցելու մեջ:

Անձամբ Գաբրիելն իրեն համարում է «Սուրբ Հոգու գաղտնի գործակալ», իսկ արտահոսքը` Կաթոլիկ եկեղեցին չարի ճիրաններից փրկելու փորձ: Չարի տակ Գաբրիելը հասկանում է ինտրիգներն ու կաշառքը: Սկանդալը  բռնկվել էր այս տարվա գարնանը: Այդ ժամանակ լույս էր տեսել իտալացի լրագրողի «Նորին Պայծառափայլությունը»  գիրքը, որում ներկայացված էին նաեւ  Բենեդիկտոս XVI-ի անունով գրված նամակներից հատվածներ, որոնցում խոսվում էր կարդինալների շրջանում կոռուպցիայի դեպքերի մասին:

Գաբրիելին սպառնում է  4 տարվա ազտազրկում, նա արդեն ներողություն է խնդրել Պապից: