Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության (ԱԻԿ) անդամները փորձ են կատարել բողոքի ակցիա կազմակերպել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ:
ԱՊԱ գործակալության տեղեկատվության համաձայն` ոստիկաններին հաջողվել է կանխել ակցիան: Ակցիայի մասնակիցները բողոք են ներկայացրել ֆրանսիական ամսագրում Մարգարեի ծաղրանկարների հրապարակման եւ, ընդհանուր առմամաբ, Արեւմուտքում իսլամատյացության կապակցությամբ:
Ակցիայի մասնակիցների մի մասը ձերբակալվել է: Ներկայումս ԱԻԿ-ի ղեկավարությունը փորձում է ճշտել ձերբակալվածների թիվը:
Նշենք, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացում է տարածել: Դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ քաղաքացիներին կոչ է արվում զգույշ լինել եւ չմոտենալ նշված տարածքներին»,-ասվում է զգուշացման մեջ:
Նախօրեին ադրբեջանական Նարդարան գյուղում բողոքի ակցիա է տեղի ունեցել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի եւ ֆրանսիական լրատվամիջոցներում հրապարակված հակամահմեդական ծաղրանկարների դեմ:





























