Հայաստանի մի քանի համայնքներում այսօր` սեպտեմբերի 30-ին, կկայանան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Ընտրություններ կկայանան Արագածոտնի մարզի Արագածոտն, Արեւուտ, Գառնահովիտ, Գեղարոտ, Եղնիկ, Ծաղկասար, Ծիլքար, Շամիրամ, Ոսկեթաս, Ուշի, Չքնաղ, Ցամաքասար, Քուչակ համայնքներում: «Այդ բոլոր համայնքներում ընտրությունները չկայացած են համարվել, եւ նշանակվել են նոր ընտրություններ, քանի որ օրենքով սահմանված գրանցման ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է եղել երկուսից»,- ասաց նա: Արեւուտում եւ Ցամաքասարում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ մյուս համայնքներում` ավագանու անդամի ընտրություն:
Արեւուտում կա միայն մեկ թեկնածու` ՀՀԿ-ից` Ֆայզո Ամոյանը, իսկ մյուս թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել: Ցամաքասարում առաջադրվել է երկու թեկնածու` ՀՀԿ-ից` Գոռ Գրիգորյանը եւ անկուսակցական Գառնիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին եւ 23-ին Հայաստանի տարբեր համայնքներում կայացել էին տեղական ինքնակառավրամն մարմնի ընտրություններ:





























