Սեպտեմբերի 29-ի առավոտյան Հարավային Օսիայում գնդակոծվել է սահմանապահ անցակետը, որոնողական գործաղությունների ժամանակ ձերբակալվել է Վրաստանի ՆԳՆ աշխատակիցը, հաղորդում են հարավօսական լրատվամիջոցները:
Անցակետը գնդակոծվել է անցած գիշեր, ժամը 3:40-ի սահմաններում, Կարզման բնակավայրի մոտ: Ձերբակալված Վրաստանի ՆԳՆ աշխատակից Մոգոլ Թոմիաշվիլիից առգրավվել է կարաբին տեսակի հրազեն: Ներկայումս փաստով իրականցվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ:
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանի ՆԳ նախարարությունն առայժմ չի մեկնաբանել կատարվածը:





























