Հայաստանում երեխաների պաշտպանությունը բավարար մակարդակի վրա չի գտնվում: Այս մասին սեպտեմբերի 29-ին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Երեխաների պաշտպանության ցանցի ղեկավար Միրա Անտոնյանը: Նրա կարծիով, հասարակական կազմակերպությունները պետք է միավորեն ջանքերը կարիքավոր ընտանիքների երեխաների օգնության համար: «Մեր խնդիրը, պետության հետ միասին, այս երեխաներին աջակցելու առաքելության ընդունումն է»,-հայտնել է Մ.Անտոնյանը:
Մի շարք դեպքերում, ավելացրել է նա, իրավիճակը սրվում է այն աստիճան, որ ընտանիքը ոչ մի միջոց չի ունենում նորածնի անհրաժեշտ իրեր գնելու համար: «Երբ նորածնի երիտասարդ մայրը գնալու տեղ չի ունենում, մենք փորձում ենք օգնել նրան»,-ավելացրել է նա:
Նշենք, որ ցանցը զբաղվում է ոչ միայն նյութական, այլ նաեւ երեխաներին հոգեբանական օգնություն ցուցաբերմամբ:




























