Հայաստանի ԳԱԱ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի մասնագետները ստեւիայից (լատ. Stevia rebaudiana (SrB)) քաղցր փոշի ստանալու տեխնոլոգիա են հայտնաբերել: Ինչպես նշել է նախագծի համահեղինակ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Միքայել Բաբախանյանը, ստեւիան Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայում աճող մշակաբույս է: Ստեւիայի մի քանի տեսակներից առեւտրային նպատակով կիրառվում է «քաղցրահամը», որի կալորիականությունը զրոյական է:

Այն նաեւ նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի եւ ծանր մետաղների աղերի հեռացմանը: Նախագիծը ներկայացվել է  «Ռոսսոտրուդնիչոստվո»-ի ներկայացուցչությունում: Նշվել է, որ բույսն աճեցվել է Նորագյուղում եւ Արմավիրի մարզում, եւս մեկ հողատարածք հատկացվել է Լեռնային Ղարաբաղում` Աղդամից 2 կմ հեռու:

Հետազոտություններն անց են կացվել բյուջետային եւ ինստիտուտի սեփական միջոցներով: