8 աշխատակիցներ են մահացել, եւ եւս 8-ը տուժել է Խանտի-Մանսիյսկի նավթամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունից եւ հրդեհից:
Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նախնական տվյալներով Պրիոբսկում նավթային տիղմի վերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որը հրդեհի պատճառ է դարձել: Կրակի մարման ժամանակ հայտնաբերվել է 8 բանվորների մարմինները, եւս 8 տուժածներ հիվանադանոց են տեղափոխվել: Դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը, այդ թվում Ռուսաստանի ՔԿ-ի կրիմինալիստները: Պարզվում են դեպքի պատճառները, քննվում է քրեական գործ հարուցելու հարցը:
Կրակը տարածվել է մեծ արագությամբ` ընդգրկելով հազարավոր քառաքկուսի մետրեր: Հրդեհը տեղայնացվել է, եւ այլեւս բնակավայրերի համար վտանգ չի ներկայացնում:




























