Սեպտեմբերի 28-ին, ժամը  00.30-ին, «ԲՄՎ-320»  մակնիշի ավտոմեքենա Երեւանի Ե. Քոչարի փողոցում բախվել նույն մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ՝ ճամփեզրի մոտ կայանված  «ԳԱԶ-53Ա»  ամբարձիչ ավտոմեքենայի: Վթարի հետեւանքով երկրորդ «ԲՄՎ-320»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 28-ին, ժամը 12.15-ին, Երեւանի Սեբաստիայի եւ Մալաթիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» եւ «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Տոյոտա»-ի 2 ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես-C 200» մակնիշի ավտոմեքենայի: Բախման հետեւանքով «Մերսեդես-C 200»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երեւանյան եւ Պ.Սեւակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա եւ «E- 9B» մոտոցիկլետ: Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: