Ռուս դերասան Լեոնիդ Բրոնեւոյը վերակենդանացման բաժանմունքից արդեն սովորական հիվանդասենյակ է տեղափոխվել: Ուկրաինացի բժիշկները զարմացել են դերասանի արագ ապաքինմամբ:
Բժիշկների վստահեցմամբ, 83-ամյա դերասանի կյանքին վտանգ չի սպառնում: Դերասանը խոսում է, կարող է նստել, անգամ մի քանի քայլ կատարել եւ ինքնուրույն ուտել:
Չնայած դերասանի վիճակի լավացմանը, նրա մոտ հյուրեր չեն թույլատրվում: Այս մասին հոգացել է նաեւ հենց դերասանը եւ նրա կինն ու աղջիկը:
Բժիշկները հույս ունեն, որ մոտ մեկ շաբաթ անց հնարավոր կլինի դերասանին տուն ուղարկել` ամբուլատոր բուժման:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 18-ին Կիեւում «Լենկոմ» թատրոնի հետ շրջագայության ավարտի հենց հաջորդ օրը ռուս դերասան Լեոնիդ Բրոնեւոյի ինքնազագոցողությունը վատացել էր: Նա ինֆարկտով հոսպիտալացվել է Կիեւի քաղաքային բժշկական կենտրոն: Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ 83-ամյա արտիստի մոտ սրտամկանի սուր ինֆարկտ է ախտորոշվել: Դերասանին բարդ վիրահատություն են արել:





























