Մեկ մարդ է զոհվել եւ ավելի քան 30-ը վիրավորվել են ճապոնական Հյոգո շրջանում պոլիմերի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունից: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում: Ինչպես հաղորդել են տեղական ոստիկանության աշխատակիցները, պայթյունը տեղի է ունեցել ակրիլաթթվի բաքի տարածքում:
Ներկայումս գործարանում հրդեհը մարում են հակահրդեհային ծառայության ավելի քան 10 ջոկատներ: Սեւ ծուխը, որը բարձրացել է տասնյակ մետրեր, տեսանելի է պայթյունի վայրից տասնյակ կիլոմետրերից: Հայտնի է, որ գործարանը մասնագիտացած է ակրիլաթթվի եւ գերներծծվող պոլիմերի արտադրությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























