Վերջին շրջանում Հայաստանի պետական ջազ նվագախումբը հասել է փայլուն հաջողությունների:Այդ մասին այսօր` սեպտեբերի 29-ին, մամուլի ասուլիսում ասաց կոմպոզիտոր Կոստանտին Օրբելյանը:
Անդրադառնալով Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում հայկական պետական ջազ նվագախմբի 75 ամյա տարելիցին նվիրված հոբելյանական համերգին, նա ասաց , որ համերգն անցավ մեծ հաջողությամբ ու նույնիսկ Մոսկվայից ժամանած հյուրերը չթաքցրեցին իրենց հիացմունքը` նշելով, որ նմանատիպ կատարում չեն լսել նույնիսկ իրենց մոտ: «Այս ամենը համերգի կազմակերպիչների, նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցի ու երաժիշտների պրոֆեսիոնալիզմի արդյունքն է: Համերգը նվիրված էր երգչախմբի անցած պատմական փուլերին, հնչել են տաղանդաշատ մի շարք կատարողների ստեղծագործություններ, ինչպես նաեւ նոր գործեր», -ասաց կոմպոզիտորը:
Հարցին ` ինչպիսի ծրագրեր ունի նվագախումբը առաջիկայում, նվագախմբի ղեկավար Հյուսնունցը նշեց, որ մեկ համերգը դեռ բավարար չէր ողջ երգացանկը ներկայացնելու համար, ուստի ամիսը մեկ կկազմակերպվի ջազ միջոցառումներ, որոնցում կներկայացվեն նոր կատարումներ:» Բացի այդ նվագախումբը մեծ հետաքրքրություն է առաջացրել դրսում , նախատեսվում է հյուրախաղերով հանդես գալ տարբեր երկրներում, իսկ 2013 թ ամռանը հատուկ հրավեր կա Կանադայից,որտեղ մենք կմասնակցենք Մոնրեալի միջազգային ջազ փառատոնին:
Կոստանդին Օրբելյանը ավելացրեց, որ ինքը հպարտանում է նվագախմբի հաջողություններով եւ կշարունակի աջակցել ու համագործակցել նրա հետ: «Ես կազմակերպիչների եւ նվագախմբի պրոֆեսիոնալիզմի վրա չեմ կասակածում: Ինձ ավելի շատ ուրախացրեց տաղանդաշատ երտասարդ երգիչների հայտնությունը:Ես ուղղակի հիացած եմ Ինգա Արշակյանի կատարմամբ, որը բավականին բարդ ստեղծագործություն կատարեց»,- ասաց Օրբելյանը։
Իսկ հարցին , արդյոք մաեստրոն շարունակելու է իր ստեղծագործական գործունեությունը , նա ասաց.- «Ես թոշակի անցած հաշվապահ չեմ, իսկ հաջորդ գործի մասին կիմանաք , երբ այն պատրաստ կլինի»:
Հայաստանի ջազ նվաջախումբը ստեղծվել է 1938 թ-ին կոմպոզիտոր Արտյոմ Այվազյանի գլխավորությամբ։ այնուհետեւ նվագախումբը ղեկավարել են տաղանդաշատ երգահաններ Ցոլակ Վարդազարյանն ու Կոստանտին Օրբելյանը։ Նվագախումբը մեծ ճանաչման է հասել ԽԽՀՄ-ում եւ արտասահմանում։
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























