Լիբիայի անվտանգության մարմինները մերժել են ԱՄն-ի` Լիբիայի տարածք  ՀԴԲ-ի քննիչների մուտքի թույլտվության պահանջը, ովքեր պետք է քննեին սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած դեպքերը, երբ Բենգազիում  ամերիկյան դեսպանատան վրա հարձակման արդյունքում սպանվել է ԱՄՆ-ի դեսպանը:

Սակայն Լիբիայի իշխանությունները հայտնել են, որ  օտարերկրյա  քննիչները իրենց երկրի տարածքում չեն աշխատի եւ որ հետաքննությունը կիրականացվի տեղական ուժերով, հաղորդում է  «Ռասբալտը»:

Ավելի վաղ Լիբիայի իշխանությունները 50 մարդ են ձերբակալել, ովքեր կասկածվում են սեպտեմբերի 11-ին Բենգազիում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման մեջ: Ինչպես հայտնել է Ազգային կոնգրեսի խոսնակ Լիենի Մոհամեդ ալ-Մեգարիֆը, դեսպանատան վրա հարձակվողների մասնակիցների մեջ օտարերկրացիներ են եղել, ովքեր ժամանել էին տարբեր վայրերից, այդ թվում Մալիից եւ Ալժիրից: Նրա խոսքով, հարձակումը ագրեսիայի պատահական ծագում չի եղել, հետաքննությունը եզրահանգել է, որ դեսպանատան վրա հարձակումը  նախապես ծրագրավորվել էր «մի քանի ամիս առաջ Լիբիա ներխուժած օտարերկրացիների կողմից»:

Հիշեցնենք, որ Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանատան վրա զինված հարձակման արդունքում սեպտեմբերի 12-ի գիշերը սպանվել են դեսպանը եւ երեք աշխատակիցներ: Եւվս 8 ամերիկացիներ վիրավորվել են: