Չինաստանի Կոմունիստական կուսակցության երբեմնի ազդեցիկ գործիչ Բո Սիլայը զրկվել է խորհրդարանի պատգամավորի լիազորություններից, ինչը հնարավոր է դարձնում նրա նկատմամբ քրեական հետապնդումը:
Բո Սիլայը, որը մեկ տարի առաջ ամենաբարձր պաշտոններն էր զբաղեցնում, սեպտեմբերի 28-ին հեռացվել է Կոմունիստական կուսակցության շարքերից: Նրան մի քանի մեղադրանք է ներկայացվել, այդ թվում` կաշառքի ստացում եւ լիազորությունների գերազանցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կնոջ` Գու Կայլայի հետ կապված սկանդալից հետո, ով մեղավոր էր ճանաչվել բրիտանացի գործարար Նիլ Հեյվուդի կանխամտածված սպանության մեջ եւ դատապարտվել մահապատժի, Բո Սիլայը հեռացվել էր կուսակցության կոմիտեի քարտուղարի պաշտոնից, գրում է gazeta.ru-ն:
Նաեւ պարզվել էր, որ փոխքաղաքապետ, քաղաքի ոստիկանապետ Չունցին Վան Լիցզյունը դատապարտվել է 15 տարվա բանտային կալանքի. հենց նա էր զբաղվում Գու Կայլայի գործով:
Հունվարի 18-ին Վան Լիցզյունը Բոյին հայտնել էր Գու Կայլայի մասնակցությունն ապացուցող փաստերի մասին, սակայն վերջինս չէր ցանկացել լսել եւ նրան դուրս էր վռնդել իր աշխատասենյակից:





























