ԱՄՆ-ի Դաշնային առեւտրային հանձնաժողովը  մեղադրել է  ծրագրային ապահովման արտադրողին եւ վարձույթի 7 ընկերություններին դավադրության  մեջ:

Վարձակալությամբ վերցված լրտեսական հնարավորությամբ եւ տեսախցիկով  նոութբուքերը ոչ միայն հիշել   են փոստային ծառայությունների, սոցիալական կայքերի գաղտնաբառերը, այլ նաեւ լուսանկարել են «Երեխաների, կիսամերկ մարդկանց եւ անգամ սեքսով զբաղվող մարդկանց»,-գրում է Der Standard-ը:

Մասնագետների հաշվարկով, Detective Mode ծրագրից օգտվել են ավելի քան 420 հազար անգամ:

Ինչպես պարզապանում է պարբերականը, վարձակալված համակարգիչների վրա թույլատրվել է այնպիսի համակարգ, որը վարձակալական ընկերություններին ապահովագրում է գողությունից, ինչպես նաեւ թույլ է տալիս անջատել սարքը վճարը ճտալու դեպքում: Չնայած ԱՄՆ-ի Դաշնային առեւտրային հանձնաժողովը   չի կարողանա պատասխանատվության ենթարկել մեղավորներին, այնուհանդերձ համապատասխան բոլոր փաստաթղթերը փոխանցվել  է իրազեկ մարմիններին, գրում է պարբերականը: