Վրաստանի Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Սուլխան Մոլաշվիլին վրացական 9-րդ ալիքի եթերում հայտարարել է, որ թբիլիսյան բանտում իր նկատմամբ էլեկտրաշոկ են կիրառել եւ այրել են սիգարետներով: Ընդ որում, տանջողների շարքում նա նշել է Վրաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Գիգա Բոքերիային եւ արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիին:

Նրա խոսքով` իրեն կտտանքների են ենթարկել Սահակաշվիլիի օգտին ցուցմունք տալու համար, ասել է Մոլաշվիլին, ում խոսքերն է մեջբերում GHN-ը:

Վերահսկիչ պալատի նախկին ղեկավարը նաեւ հայտնել է, որ, ըստ իր տեղեկությունների, հոտեմբերի 2-ին իշխանությունը պատրաստվում է հրապարակել ընտրությունների կեղծված արդյունքներ, միաժամանակ կփորձեն հաշվեհարդար տեսնել ընդդիմադիրների, առաջին հերթին` «Վրացական երազանք» դաշինքի նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

2004թ. Սուլխան Մոլաշվիլին ձերբակալվել էր վրացական գործող իշխանությունների կողմից` մեղադրանքով, որ պետկազմակերպություններին հարկադրել է Վերահսկիչ պալատին  հատկացնել միջոցների մինչեւ 30%-ը:

2005թ. սեպտեմբերին նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման:

Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն 2008թ. հունվարի 6-ին Մոլաշվիլիին ներում շնորհելու մասին հրամանագիր էր ստորագրել, նա ազատվել էր եւ մի քանի ամիս անց լքել երկիրը: