ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի կինն անհանգստանում է ամուսնու հոգեկանի համար` ընտրություններում հաղթանակի դեպքում: Շատերը կարծում են, որ տիկնոջ անհանգստությունը տեղին է` հաշվի առնելով վերջերս Ռոմնիի թույլ տված արտահայտությունը` օդանավերի չբացվող իլյումինատորների վերաբերյալ:
«Ես լիովին վստահ եմ նրա մասնագիտական, ղեկավարման ունակությունների վրա: Այդ իսկ պատճառով ինձ համար անհանգստության առավել մեծ առիթ է նախագահության ազդեցությունը նրա էմոցիոնալ վիճակի վրա»,-հայտարարել է թեկնածուի կինը:





























