Ամերիկյան Նյու-Ֆեյրֆիլդ քաղաքի (Կոնեկտիկուտ նահանգ) ուսուցիչ Ջեֆրի Ջուլիանոն գնդակահարել է սեփական որդուն, երբ նա փորձել է գողություն կատարել: Դիմակավոր գողը փորձել է մտնել հարեւանությամբ բնակվող հորաքրոջ տուն:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, սեպտեմբերի 27-ի գիշերը հարեւանությամբ բնակվող Ջեֆրիի քույրը, երբ բացահայտել է, որ դիմակավոր, սեւ հագուստով անհայտ անձը փորձում է տուն մտնել, անմիջապես զանգահարել է եղբորը եւ օգնություն է խնդրել: Ջուլիանոն վերցրել է հրացանը եւ գնացել է քրոջ տուն: Նա կրակել է գողի ուղղությամբ եւ սպանել է նրան:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ուսուցչին հայտնաբերել են մահացածի մարմնի մոտ նստած: Երբ նրանք հանել են դիմակը, տղամարդը սարսափահար ճանաչել է իր խորթ որդուն` Թայլերին: Ոստիկանները զբաղվում են դեպքի հետաքննությամբ: Դեռահասի` սեփական հորաքրոջ տուն ներխուժելու դրդապատճառները անհայտ են: Նրա խորթ հոր նկատմամբ դեռեւս մեղադրանք չի առաջադրվել:





























