Հալեպում ` Տել Ազ-Զարազիր շրջանում բանակային զտորաբաժանումների զինծառայողները 22 գրոհային եւ երկու ռազմական ավտոմեքենա են ոչնչացրել, փոխանցում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Ալ-Կալլյասա շրջանում` բանջարեղենի շուկայում եւ մի շարք այլ շրաջններում բանակային ստորաբաժանումները ոչնչացրել են տասնյակ վարձկան-ահաբեկիչների:
Հոմս արվարձանում` Թել-Կալյախ շրջանում, բանակային ստորաբաժանումները թույլ չեն տվել գրոհայիններին հատել սահմանը: Փոխհրաձգության արդյունքում ոչնչացվել են մի քանի ահաբեկիչներ, մնացածները թաքնվել են լիբանանյան տարածքում:





























