Ադրբեջան-ԼՂՀ սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք այսօր` սեպտեմբերի 30-ին, տեղական ժամանակով ժամը 09.15-ին տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» լրատվական ծառայությունից:Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Ժամը 09.18-ին երկրաշարժին հետեւել է 1 հետցնցում 3 մագնիտուդով: Երկրաշարժը Ստեփանակերտում զգացվել է 3 բալ:



























