Վենսուելայում սպանել են ընդդիմության երկու առաջնորդների` անկախ քաղաքական գործիչ Օմար Ֆերնանդեսին եւ «Արդարություն ամեն ինչից վեր» շարժման անդամ Գիսոն Վալերոյին:

Ինչպես հաղորդում է Reuters-ը,  նրանք երկուսն էլ հանդես էին գալիս Էնրիկե Կապրիլեսի` առաջիկա ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի օգտին:Հանցագործությունը կատարվել է Բարինաս նահանգում հանրահավաքի տասնյակ մասնակիցների աչքի առջեւ: Անհայտ անձինք ֆուրգոնից կրակ են բացել քաղաքական գործիչների վրա: Կա ենթադրություն, թե ֆուրգոնը կարող է պատկանել պետական նավթային «PDVSA» ընկերությանը կամ տեղական իշխանություններին:Իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել կատարվածը: ՆԳ նախարարը հանդես է եկել հայտարարությամբ` խոստանալով հայտնաբերել մահափորձի կազմակերպիչներին: