Աֆղանստանի անվտանգության ուժերի ներկայացուցչի ձեռքով սպանվել են ՆԱՏՕ-ի մեկ զինծառայող եւ քաղաքացիական մեկ մասնագետ:
Ինչպես հաղորդում է ВВС-ին, միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւմտյան մասում: Ողբերգությունը տեղի է ունեցել իրավիճակի նորմալացման վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունից մի քանի օր անց:Ավելի վաղ Աֆղանստանի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հարձակվել էին ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա եւ սպանել նրանցից չորսին: Նույն օրը ՆԱՏՕ-ի երկու զինվոր էին սպանվել աֆղան ոստիկանների կողմից:




























