Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի վրա խաղալիք ատրաճանակով «կրակ բացած» տղամարդում ազատ են արձակել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ 26-ամյա Պավել Օնդրոուշուին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 28-ին Խրաստավա քաղաքում կամրջի հանդիսավոր բացման արարողության ժամանակ: Տղամարդը մոտեցել էր նախագահին եւ մի քանի անգամ «կրակել» նրա վրա խաղալիք ատրճանակից: