Իրաքում կրկին մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  երկրի տարածքում գործող ծայրահեղականները մի շարք գրոհներ են իրականացրել, որի արդյունքում զոհվել է առնվազն  17 մարդ:

Գրոհայիններն օգտագործել են պայթուցիկով լցված ավտոմեքենաները:Ոստիկանության տվյալներով, երեք պայթյուն է տեղի ուենցել Բաղդադից 20 կմ հյուսիս գտնվող Թաջի քաղաքում: Ութ մարդ զոհվել է, եւս 28-ը` տուժել: Շուլա շրջանում ահաբեկչության արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել յոթ մարդ:Ահաբեկիչների թիրախ են դարձել ոստիկանական անցակետերը: