Ճապոնիայում «Ջելավաթ» թայֆունից արդեն 100 մարդ է տուժել:
Ինչպես հաղորդում է NHK-ն, թայֆունը շարունակում է առաջ շարժվել ժամում 45 կմ արագությամբ: Հոնսյու կղզում ավելի քան 1,5 հազ. մարդու տարհանում է հայտարարված: Բոլոր թռիչքները տեղի օդանավակայանից հետաձգվել են:Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական գործակալության տվյալներով, երկուշաբթի առավոտյան «Ջելավթը» կհասնբի Հոնսյույի արեւելյան ափերին եւ կմոտենա Տոկիոյին:





























