Բանգլադեշում մահմեդականները զանգվածային անկարգություններ են արել` «Facebook» սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարների պատճառով:
Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, անկարգություններին մասնակցել է մոտ 25 հազ. մարդ: Արդյունքում տուժել են հարյուրավոր տներ, բուդդայական հինգ տաճար: Իշխանություններին բանակի օգնությամբ է հաջողվել դադարեցնել անկարգությունները:Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, հուզումներն առաջացել էին «Facebook» սոցիալական ցանցում իբր տեղի բնակիչներից մեկի կողմից տեղադրված լուսանկարի պատճատով, որտեղ պատկերված էր Ղուրանի այրումը:




























