Սիրիայի Հալեպ քաղաքում բռնկված հրդեհը վնասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտներից մեկը` Հին քաղաքի թաղամասը: Ինչպես հաղորդում է ВВС-ին, հրդեհի բռնկման պատճառ են դարձել գնդակոծությունները, վնասվել է 700 -1000 խանութ:
«Այն, որ տուժել է Հին քաղաքը, մեծ ողբերգություն ու կորուստ է»,-«Associated Press»-ին ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությւան կենտրոնի տնօրեն Կիշոր Ռաոն:Բնակիչների խոսքով, հրդեհի պահին անջատված է եղել ջրամատակարարումը, ինչը դժվարացրել է հանգեցնել այն: Հրդեհը տարածվել է հին առեւտրական թաղամասում` կլանելով փայտե շենքերն ու կտորեղենի խանութները:





























