Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում առեւանգել են  «Maxim» ամսագրի ֆոտոմոդել,  21-ամյա Կարինա Գուրինային: Այդ մասին հայտնել  է նրա քույրը` Գալինան:

Այսօր առավոտյան Կարինան քրոջ եւ լուսանկարչի հետ Իսպանիայից մեկնել է Մոսկվա: Օդանավակայանի շենքից դուրս գալիս` նրան դիմավորել են երկրպագուները եւ խնդրել լուսանկարվել հետը: Դրանից ետո Կարինային անհայտ անձինք ուժով նստեցրել են սեւ մեքենան ու տարել: «Ամեն ինչ տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում: Մեքենայի համարը մենք չհիշեցինք», -պատմել է Գալինան, հաղորդում է  LifeNews-ը:

Նա արդեն տեղեկացրել է իրավապահներին, սակայն վերջիններս խնդրել են սպասել մեկ օր, եւ եթե Կարինան չհայտնվի` նոր միայն կսկսեն որոնումները: